Թունավորում` շմոլ գազի արտահոսքի հետևանքով
Մարտի 20-ին, ժամը 03.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին նրբանցքի տներից մեկի 4 բնակիչները:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տանը գազի կաթսայից տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
