Թունավորում` շմոլ գազի արտահոսքից
30.12.2013 13:23
Թունավորում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Քարաշամբ գյուղի 3 բնակիչներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան խոհանոցում գազօջախի վառվելու հետևանքով առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: