Թունավորում Վանաձորում
07.01.2016 12:51
Թունավորում
Հունվարի 7-ին, ժամը 02.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1973 թ. ծնված Աստղիկ Ե.-ն, 1969 թ. ծնված Համազասպ Դ.-ն, 1992 թ. ծնված Արեն Դ.-ն, 1998 թ. ծնված Էդմոն Դ.-ն, 1994 թ. ծնված Կարեն Դ.-ն և 1995 թ. ծնված Նարինե Մ.-ն:
Պարզվել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, իրենց տանը շմոլ գազից թունավորվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: