ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորում Վարդենիսում

12.11.2018 13:21 Թունավորում
Թունավորում Վարդենիսում

Նոյեմբերի 12-ին, ժ.00.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը իրենց մոտ է տեղափոխել 2003 թ. ծնված Նարեկ Մ.-ին, 2004 թ. ծնված Արման Մ.-ին և «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով՝ հարցականով, ձախ կողմից ծոծրակի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ՝ 1984 թ. ծնված Մարիամ Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հիշյալ անձինք թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված գազի վառարանից ներս մղված շմոլ գազից, ինչի հետևանքով Մարիամ Մ.-ն ուշագնաց է եղել և վայր ընկել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: