Թունավորում Արարատում
23.02.2017 12:38
Թունավորում
Փետրվարի 22-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ Արարատ գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1980 թ. ծնված Լիլիթ Ն.-ն, 1990 թ. ծնված Նելլի Ս.-ն, 1963 թ. ծնված Սիրանուշ Գ.-ն, 2011 թ. ծնված Սոֆիա Մ.-ն, 2011 թ. ծնված Սիրանուշ Մ.-ն և 1958 թ. ծնված Մարգարիտ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Ռաֆֆու փողոցի թիվ 1 տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի անսարքության պատճառով վառարանից տանը ծուխ լցվելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: