Թունավորում՝ պահածոյացված սնկից
23.10.2014 17:53
Թունավորում
Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1953 թ. ծնված Աիդա Ղ.-ն, 1978 թ. ծնված Լուսինե Ա.-ն, 1998 թ. ծնված Անի Ղ.-ն և 2001 թ. ծնված Սոնա Ղ.-ն:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք թունավորվել են պահածոյացված սունկ ուտելու հետևանքով:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: