ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորումներ

12.12.2016 17:17 Թունավորում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Սեյրան Հ.-ն, 1965 թ. ծնված Ծովինար Պ.-ն և 1996 թ. ծնված Սարգիս Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վեջիններս թունավորումը ստացել են Զովունի գյուղի թիվ 132 տանը՝ գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1999 թ. ծնված Աշխեն Մ.-ն, 2006 թ. ծնված Արթուր Մ.-ն և 1946 թ. ծնված Ամալյա Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորումը ստացել են իրենց տանը, փայտի վառարանի ծուխը ներս լցվելու հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: