ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են գազի արտահոսքից

26.11.2014 12:02 Թունավորում
Նոյեմբերի 26-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում  հաղորդում է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի 22 շենքի թիվ 3 բնակարանից «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1963 թ. ծնված Վարդիթեր Գ.-ն, 2013 թ. ծնված Տիգրան Կ.-ն և 1997 թ. ծնված Համլետ Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են խոհանոցում առաջացած գազի արտահոսքից:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: