Թունավորվել են դիզելային վառելիքի հոտից
23.11.2012 11:30
Թունավորում
Նոյեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի դպրոցում երեխաներ են թունավորվել:
Պարզվել է, որ գյուղի դպրոցի 7 ուսուցչուհիներ, դպրոցի հավաքարարը և 17 աշակերտներ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, թունավորվել են դասարաններում տեղադրված վառարաններում լիցքավորված դիզելային վառելիքի հոտից և գյուղի բուժկետում բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն:
Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: