Թունավորվել են պահածոյացված խավիար ուտելու հետևանքով
08.12.2014 15:55
Թունավորում
Դեկտեմբերի 8-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Լուսինե Դ.-ն, 1980 թ. ծնված Կարեն Ս.-ն, 2005 թ. ծնված Մհեր Ս.-ն և 2003 թ. ծնված Մելինե Ս.-ն:
Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են դեկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններում, տանը, պահածոյացված խավիար ուտելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: