ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են երեխաներ

06.07.2017 12:04 Թունավորում
Հուլիսի 4-ին, ժամը 20.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքից «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2012 թ. ծնված Վարդգես Խ.-ն, 2016 թ. ծնված Դավիթ Խ.-ն, 2008 թ. ծնված Լիկա Բ.-ն և 2014 թ. ծնված Վիկտորյա Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորվել են Հալաբյան փողոցի 35 շենքի   բնակարաններից մեկի  խոհանոցում տեղադրված գազի կաթսայի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: