ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են շմոլ գազից

27.01.2017 12:02 Թունավորում
Հունվարի 27-ին, ժամը 00.05-ին, 00.10-ին և 00.50-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1980 թ. ծնված Գարեգին Թ.-ն, 1984 թ. ծնված Արմինե Խ.-ն,  2007 թ. ծնված Արամ Թ.-ն և 2016 թ. ծնված Նարեկ Թ.-ն:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը, նույն օրը, ժամը 23.55-ի սահմաններում, կենցաղային գազի օգտագործումից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: