ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են պահածոյացված շուշանից

27.11.2018 15:45 Թունավորում
Թունավորվել են պահածոյացված շուշանից

Նոյեմբերի 27-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Մետաքսյա Կ.-ն, 2002 թ. ծնված Արտյոմ Կ.-ն և 1977 թ. ծնված Գոհար Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նոյեմբերի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ձորագյուղ գյուղի 10-րդ փողոցի թիվ 175 տանը կերել են պահածոյացված շուշան, ինչի հետևանքով թունավորվել են:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: