ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թունավորվել են շմոլ գազից

25.12.2017 11:22 Թունավորում
Թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Գայանե Խ.-ն, 2006 թ. ծնված Շուշանիկ Բ.-ն և 2013 թ. ծնված Գայանե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 4.30-ին, 1951 թ. ծնված Խորեն Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 2.00-ի սահմաններում, իրենց տանը կինը և թոռնիկները թունավորվել են շմոլ գազից:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: