Զենք-զինամթերք՝ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին հարակից թունելում
Ոստիկանության Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Հալաբյան փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին հարակից թունելում զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային 2 տոպրակ, որոնց մեջ եղել է 2 նռնակ` պայթուցիչներով, 3 ական, լուսարձակող 1 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, 7.62 մմ տրամաչափի 72 և 5.45 մմ տրամաչափի 519 փամփուշտ:
Հայտնաբերված զինամթերքն առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: