Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետում
 
                                            Դեկտեմբերի 13-ին Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և ոստիկանության Մեղրիի բաժին է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի 44-ամյա Դավուդ Է.-ն, որը 2007 թ. դեկտեմբերի 14-ից Թուրքմենստանի Հանրապետության դատախազության կողմից հետախուզվում էր Թուրքմենստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի 3-րդ մասի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի պատրաստելը, մշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը իրացնելու նպատակով) և 254-րդ հոդվածի 4-րդ մասի (Մաքսանենգությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					