ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Թուրքմենստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Թուրքմենստանի քաղաքացի, 1981 թ. ծնված Բատիր Ա.-ն, որը 2015թ. հոկտեմբերի 8-ից Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքի ՆԳԳՎ Կոպետդագսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր Թուրքմենստանի քրեական օրենսգրքի 228 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի և 218 հոդվածի (կեղծ փաստաթղթեր, դրոշմակնիքներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, պատրաստելը, իրացնելը կամ կեղծ փաստաթուղթ օգտագործելը) 2-րդ մասի մեղադրանքով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: