ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները

21.03.2023 12:45 ԹՐԱՖԻՔԻՆԳ
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ուղղությամբ 2022 թ. կատարված աշխատանքների արդյունքները

2022 թ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 3-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։ Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերը ներքին շահագործման դեպքեր են։ Բացի այդ, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, նրանց կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները նախականխելու, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ: Հանդիպումների ընթացքում բացատրվել են շահագործման, թրաֆիքինգի վտանգները և դրանցից խուսափելու ճանապարհները: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ոստիկանության տարբեր խմբերի ծառայողների համար կազմակերպվել են դասընթացներ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրներին վերաբերվող թեմաներով:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ միջոցով շարունակվել է համագործակցությունը տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ուղղությամբ: