Մահվան ելքով պատահար Երևանի Թևոսյան փողոցում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
08.11.2018 11:07
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 7-ին, ժամը 23.30-ին, Երևանի Թևոսյան փողոցում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո Արսեն Արսենյանի «Նիսան»-ը բախվել է կայանած «Մերսեդես»-ին, իսկ «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին:
«Նիսան»-ի 23-ամյա վարորդ Արսեն Արսենյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: