Ժամանեց Երևան և բերման ենթարկվեց ոստիկանություն
23.05.2018 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 22-ին, ժամը 19.20-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Հերմինե Պ.-ն, որը 2017թ. օգոստոսի 4-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: