Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
04.04.2018 15:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 3-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Արթուր Մ.-ն, որը փետրվարի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: