1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բացահայտել են ժամացույցների գողության դեպքերը

27.05.2019 13:32 Գողություն

2018 թ. hոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ օրեր առաջ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ժամացույցների խանութ-սրահից անհայտ անձը գողացել է «Քասյո» ապրանքանիշի ժամացույց: Նույն խանութից մի ահազանգ էլ ստացվել է այս տարվա հունվարի 14-ին: Խանութի տեսահսկող սարքերի տեսագրությունների ուսումնասիրությամբ պարզել էին, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին անհայտ անձը գողացել է նույն տեսակի ժամացույց՝ պատճառելով 208 հազար դրամի վնաս:
Մայիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Հյուսիսային պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել մոտակա գյուղերից մեկի բնակիչ 38-ամյա մի տղամարդու և մի կնոջ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունները կատարել են վերջիններս: Նրանք տվել են խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնները հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: