1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ի՞նչ հեռուստացույց, ի՞նչ ալեհավաք, ի՞նչ սայթաքել` վթարի էր ենթարկվել

31.05.2014 12:18 ՃՏ պատահարներ

Մայիսի 29-ի կիսգիշերին հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «փայծախի վնասում, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1998 թ. ծնված Մինաս Ա.-ն:
Վերջինիս մայրը բացատրություն էր տվել, որ հեռուստացույցի ալեհավաքն ուղղելու ժամանակ որդին սայթաքել և վայր է ընկել աստիճանից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ մայիսի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 1993 թ. ծնված Կարապետ Կ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Հատիս գյուղից Կապուտան տանող ճանապարհին կորցրել է ինքնակառավարումն ու շրջվել, որի ժամանակ ավտոմեքենայի սրահում գտնվող Մինաս Ա.-ն ստացել է վնասվածքներն ու տեղափոխվել հիվանդանոց:
Կարապետ Կ.-ն բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: