ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ի գիտություն լրագրողների

Ոստիկանության 101-ամյակի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը կազմակերպում է իրավական ոլորտը լուսաբանող լրագրողների համար հրաձգության առաջնություն «Մակարով» տեսակի ատրճանակից: Միջոցառումը տեղի կունենա ս/թ ապրիլի 19-ին՝ ժամը 12.00-ին, ոստիկանության Դավիթաշենի հրաձգարանում:
Միջոցառմանը մասնակցել ցանկացող լրագրողներին խնդրում ենք մինչև ս/թ ապրիլի 17-ը ներառյալ հայտերն ուղարկել press@police.am էլ. հասցեին՝ նշելով լրատվամիջոցի անունը և կոնտակտային տվյալներ: Նշենք, որ յուրաքանչյուր լրատվամիջոցից կարող է մասնակցել մեկ թեկնածու:
Միջոցառման օրը լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 11.20-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության կենտրոնական մասնաշենք:
Տեղեկատու հեռախոս՝ 011-56-02-63: