Փետրվարի 3-ին  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մ. Խորենացու փողոցի խաչմերուկից,  հունվարի 27-ին Արթուր  Սաֆարյանի սպանությունը   կատարելու կասկածանքով,  ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1969 թ. ծնված Իսրայել  Սարգսյանին: Նրա մոտից անձնական խուզարկությամբ   հայտնաբերվել է «Բերետտա» տիպի ատրճանակ, որն ուղարկվել է փորձաքննության:
Իսրայել  Սարգսյանը ձերբակալված է:
Նախաքննությունը շարունակվում է:
 
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: