ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ի ԼՐՈՒՄՆ. «Ջրառատում հայտնաբերվել են անհետ կորածների դիակները»

07.11.2017 12:30 Սպանություն
Ի ԼՐՈՒՄՆ. «Ջրառատում հայտնաբերվել են անհետ կորածների դիակները»

Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվեցին որպես անհետ կորած որոնվող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանի և 53-ամյա Սամվել Ալիխանյանի դիերը։
Նոյեմբերի 6-ին ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների և քննչական բաժնի ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ սեպտեմբերի 18-ին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում Սամվել Ալիխանյանին և Վարդուհի Սիմոնյանին սպանել է 1985 թ. ծնված Լյուդվիգ Հ.-ն, ապա դիակները տեղափոխել ու թաղել է Հրազդան քաղաքի Ջրառատ համայնքին պատկանող «Չամանգյուլ» կոչվող հանդամասի դաշտամիջյան ակոսի մեջ:
Նոյեմբերի 6-ին Լյուդվիգ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք որ, սեպտեմբերի լույս 20-ի գիշերը ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հրազդանի բնակիչ, 56-ամյա Վարդուհի Սիմոնյանն անհետ կորել է։ Սկսվեցին որոնողական աշխատանքներ նրան հայտնաբերելու նպատակով։ Միջոցառումների ընթացքում քրեական հետախույզները պարզեցին, որ Վարդուհի Սիմոնյանի հետ միաժամանակ անհետ կորել է նաև նրա մտերիմներից՝ Հրազդանի բնակիչ, 53-ամյա Սամվել Ալիխանյանը։
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, նաև քննչական կոմիտեի ծառայողներ օր ու գիշեր շարունակում էին անհետ կորածներին հայտնաբերելու միջոցառումները՝ «սանրելով» Հրազդանի բաժնի սպասարկման գրեթե ողջ տարածքը։ Արդյունքում՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի դիերը հայտնաբերվեցին նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հարուցված քրեական գործի շրջանակում իրավապահները խուզարկել են Երևանի Տիչինայի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել են անհետ կորած Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի անձնագրերը։ Կատարվածի հանգամանքները հետախուզական միջոցառումներով ու քննչական գործողություններով պարզվում են։
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: