Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին կողաշրջված ավտոմեքենայի ուղևորը մահացել է
15.06.2017 15:25
ՃՏ պատահարներ
Հունիսի 14-ին, ժամը 2.55-ին, «ՎԱԶ-21070» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 165-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1983 թ. ծնված Արսեն Մխոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: