«Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ
26.06.2017 12:45
ՃՏ պատահարներ
Հունիսի 25-ին, ժամը 20-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Գառնիի ձոր հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայի սրահում գտնվող երկու երիտասարդներ՝ 1997 թ. ծնված Գևորգ Մկրտչյանը և 1986 թ. ծնված Արշակ Հայրապետյանը, տեղում մահացել են, ևս երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: