ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երկու հրացան և փամփուշտներ՝ կամավոր

Փետրվարի 21-ին, ժամը 18-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժանմունք է ներկայացել 1971 թ. ծնված Արմենուհի Կ.-ն և ներկայացրել «ՏՕԶ-8» տիպի, մեկփողանի ակոսավոր հրացան և տարբեր տրամաչափի 15 փամփուշտ:

***
Փետրվարի 21-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ 5-րդ վաշտի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1955 թ. ծնված Անահիտ Ք.-ն ներկայացել է բաժին և հանձնել երկփողանի, կարճեցված, առանց գործարանային համարի և խզակոթի, 16 մմ տրամաչափի հրացան և 7.62 մմ տրամաչափի 55 փամփուշտ:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: