ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինտերնետ ակումբից հեռախոսներ գողացողին հայտնաբերեցին

05.06.2015 09:27 Գողություն

Մայիսի 27-ին, ժամը 22.00-ին, 1983 թ. ծնված Էմմա Ք.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 02.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող ինտերնետ ակումբից գողացել են իր բջջային 2 հեռախոսները:
Հունիսի 3-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1983 թ. ծնված Կամո Զ.-ն, որը հունիսի 3-ին, ժամը 14.30-ին, Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 128 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: