Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում
22.10.2016 10:50
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 18.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Արամ Գ.-ն, որը հուլիսի 12-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: