ԻԻՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց
22.07.2023 11:01
Հետախուզվողի հայտնաբերում

Բագրատաշենի սահմանային անցակետում
Հուլիսի 21-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 41-ամյա Յունես Զ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 15-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՆԳՆ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին:
Խափանման միջոցը կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: