ԻԻՀ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
08.07.2022 11:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները հուլիսի 7-ին Երևան-Թեհրան չվերթի ուղևորների հաշվառումից հետո գծային բաժին են բերել 53-ամյա Զահրա Օ.-ին, որը 2020 թ. հունվարի 21-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ԻԻՀ քրեական օրենսգրքի 621-րդ հոդվածի (Երեխայի խնամակալի մոտից երեխային առևանգելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: