Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Ապրիլի 30-ին, ժամը 09.30-ին, Երևանի Մոսկովյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-31105»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 21.00-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 68 շենքի դիմաց «Հոնդայի» մակնիշի թիվ 46 երթուղու ավտոբուսը բախվել է «Մերսեդես-Բենց ML63» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո վերջինս բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես-Բենց ML63»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 00.45-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 35 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենան և «Իրբիս» մակնիշի մոտոցիկլետը:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 11.00-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արագածի փողոցի թիվ 1 տան դիմաց բախվել է «Աուդի-Ա7» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 16.00-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նուբարաշենի 11-րդ փողոցի թիվ 10 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի և նույն ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 19.30-ին, հիվանդանոցից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ, ով հայտնել, որ վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Ավանեսովի փողոցում վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 20 շենքի մոտ բախվել է մայթեզրի ծառերին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես Բենց» մկնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 12 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Այգեշատ-Տանձուտ ճանապարհի 1-ին կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով մեքենաներից մեկի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր-Գյումրի ճանապարհի 1-ին կմ-ին՝ Արևաշող գյուղի մոտ, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 23.30-ին, պարզվել է, որ հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 58-ամյա վարորդը:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասից դեպի Զովաբեր գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2108» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 30-ին, ժամը 19.40-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Բերդ քաղաքի Մաշտոցի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՈւԱԶ»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 00.05-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սարալանջի փողոցի թիվ 17 էլեկտրասյան դիմաց բախվել է ճանապարհի աջ եզրային պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 00.30-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մելքումով փողոցի թիվ 1/7 հասցեի դիմաց բախվել է կայանված «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «ՎԱԶ-21011»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 01.30-ին, Երևանի Դավիթաշեն գյուղի 3-րդ և 8-րդ փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Վենտո» և «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել-Աստրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 2-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ կողաղեղի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ, ով հայտարարել է, որ Մասիս քաղաքում, շրջադարձի մոտ, իր ավտոմեքենայով հարվածել է ճանապարհի արգելապատնեշին և ստացել վասվածքը:
Նա բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ա. Խաչատրյան և Կալենցի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի երկու ավտոմեքենա, որից հետո մեքենաներից մեկը բախվել է խաչմերուկում գտնվող բենզալցակայանին:
Վարորդներից մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 07.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 29 հասցեի դիմաց բախվել է բետոնե պատնեշին և շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 13.30-ին, «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վանթյան և Ծերենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 17.30-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 28/5 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի», «Բի Այ Դի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Կոշ գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու կողաշրջվել:
«Միցուբիշի»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Երևան-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21013» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21013»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 101/1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «ԿամԱԶ-5511» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 22-րդ կմ-ին բախվել է երկաթգծի կամրջի հենասյուն-պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Սպիտակ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Օձուն ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Չարենցավան-Ալափարս խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ:
Վարորդները և «ԿԻԱ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Մայիսի 1-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ Նովայի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 11.50-ին, վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: