Մաքսանենգության մեղադրանքով հետախուզվողը ժամանեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
25.08.2016 10:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո ինքնակամ բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Մացակ Ե.-ն, ով 2013 թ. հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի /մաքսանենգությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: