ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հնդկաստանում տեղի ունեցավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը

Հնդկաստանում տեղի ունեցավ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը

Հոկտեմբերի 18-ից 21-ը Հնդկաստանի քաղաք Նյու Դելիում կայացավ Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 90-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցում էին 174 երկրների 700-ից ավելի ներկայացուցիչներ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացման խոսքում կարևորեց միջազգային մակարդակով հանրության անվտանգությանն ուղղված ջանքերն ու համագործակցությունը:
Ինտերպոլի Գլխավոր ասամբլայի 90-րդ նստաշրջանի աշխատանքներին ՀՀ ոստիկանության պատվիրակությունը ներկայացված էր ի դեմս ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի: Վեհաժողովի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքի, կազմակերպության այլ ներկայացուցիչների, մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց հետ քննարկվեցին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Միջազգային հանցավորության դեմ պայքարում հիմնական քննարկման թեմաներն ընդգրկուն էին՝ ֆինանսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքար, կիբեռհանցավորություն, երեխաների սեռական շահագործման դեմ պայքար և այլն:
Վեհաժողովի ավարտին ընդունվեցին մի շարք հիմնարար որոշումներ:
2023 թ. Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 91-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել Վիեննայում՝ ի նշանավորումն Ինտերպոլի կազմավորման 100-ամյակի. 1923 թ. Վիեննայում Ինտերպոլը պաշտոնապես կազմավորվեց որպես Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն: