ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ԻՆՏԵՐՊՈԼԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 42-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

ԻՆՏԵՐՊՈԼԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ 42-ՐԴ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ
2013 թ. մայիսի 14-ից 16-ը Բուդապեշտում (Հունգարիայի Հանրապետություն) կայացավ Ինտերպոլի Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսը: Ընդհանուր առմամբ Կոնֆերանսին մասնակցել են Եվրոպական տարածաշրջանի 48 անդամ երկրների ոստիկանության և իրավապահ  մարմինների ու 7 միջազգային կազմակերպությունների 128 պատվիրակներ: Որպես դիտորդ մասնակցում էին Միգրացիայի միջազգային կազմակերպության, Եվրոպոլի, Ոստիկանության եվրոպական քոլեջի, Բալթյան տարածաշրջանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքային խմբի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կոսովոյում ՄԱԿ-ի վարչարարության ժամանակավոր հանձնաժողով և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: 
Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսի աշխատանքները ղեկավարում էր Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին, ինչպես նաև Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը: 
ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ, ոստիկանության փոխգնդապետ  Ա. Ֆիդանյանը: 
Եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսը հանդիսանում է կազմակերպության կարևորագույն միջոցառումը Գլխավոր ասամբլեայից հետո, իսկ 42-րդ կոնֆերանսի առանձնահատկությունը մյուսների համեմատ կայանում է նրանում, որ այն նպատակաուղղված էր եվրոպական տարածաշրջանում 2014-2016 թթ. ընթացքում Ինտերպոլի զարգացման ռազմավարության վրա: 
Բացի այդ կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին տարածաշրջանի համար լուրջ սպառնալիք ներկայացնող հանցավորության տարբեր ոլորտների, մասնավորապես, կիբերհանցավորության, ապօրինի միգրացիայի և մարդկանց թրաֆիքինգի, կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման և հանցավորության ազգային ու միջազգային մակարդակով դրսևորման այլ վտանգավոր ձևերի դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությանը: 
Բացման խոսքով ելույթ ունեցավ Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին և Հունգարիայի ներքին գործերի նախարար Սանդոր Պինտերը: 
Բացման արարողությունից և բարձրաստիճան պաշտոնյաների ելույթից հետո կոնֆերանսի մասնակիցները հաստատեցին օրակարգը, որտեղ ընդգրկված էին քննարկման համար ռազմավարական, օպերատիվ և ղեկավարման բնագավառների մի շարք կարևորագույն հարցեր, մասնավորապես`
- 41-րդ կոնֆերանսին ընդունված  հանձնարարականների կատարման ընթացքը,
- Ինտերպոլի կիբերհանցավորության դեմ պայքարի միջոցները և առկա ձեռքբերումները,
- Ինտերպոլ-Եվրոպոլ համագործակցության զարգացումները,
- Ինտերպոլի ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանում 2014-2016 թթ. համար,  
- Մշակութային ժառանգության պահպանության համակարգը, 
- Լիարժեք փոխգործակցություն Եվրոպայում, 
- Ինտերպոլի աջակցությունը նշանակալի իրադարձություններին,
- Աջակցություն փախուստի մեջ գտնվող հանցագործների հետախուզման բնագավառում, 
- Երեխաների սեռական շահագործումը, 
- Ոստիկանական տեղեկատվության պաշտպանությունը և փոխանակումը,
- Եվրոպոլի գործունեությունը դրամանենգության դեմ պայքարում, 
և այլ կարևոր հարցեր:
Օրակարգի հարցերի շուրջ ներկայացվեցին զեկույցներ, շնորհանդեսներ, նյութեր, ինչպես նաև դրանց շուրջ ծավալվեցին քննարկումներ:
Ներկայումս Ինտերպոլը անդամ երկրների ոստիկանություններին տրամադրում է ծառայությունների լայն հնարավորություններ օգտվելու Գլխավոր քարտուղարության տվյալների պահոցներից օպերատիվ վերլուծության, ինչպես նաև ոստիկանական և իրավապահ մյուս մարմինների համար հետաքրքրություն ներկայացնող այլ տեղեկատվությունից: Հատկապես  կարևոր է անդրազգային հանցավորության դեմ պայքարի համար Ինտերպոլի տվյալների պահոցների կիրառումը և ազգային ոստիկանական ծառայություններին Ինտերպոլի համաշխարհային հեռահաղորդակցման I-24/7 համակարգ մուտք տրամադրելու հնարավորությունը: 
Կազմակերպության եվրոպական կոմիտեում ռոտացիայի կարգով ժամկետը լրացած պատվիրակների թափուր տեղերը լրացնելու համար Եվրոպական տարածաշրջանային 42-րդ կոնֆերանսի կողմից ընտրվեցին Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի Պետության ներկայացուցիչները:
Կոնֆերանսի ընթացքում քննարկումների արդյունքում հավանության արժանացան և ընդունվեցին հետևյալ առաջարկությունները`
- Ինտերպոլի ապօրինի զենք-զինամթերքի հաշվառման և դրանց հայտնաբերման համակարգի համալրումը և օգտագործումը,
- Ինտերպոլի 2014-2016թթ. ռազմավարությունը եվրոպական տարածաշրջանի համար,
- Հափշտակված ավանդների վերադարձմանն ուղղված միջազգային գործողությունների խթանումը,
- Ինտերպոլի համագործակցության խթանումը Եվրոպոլի հետ կիբերհանցավորության դեմ պայքարում,
- Ոստիկանական միջազգային համագործակցության ամրապնդումը ոստիկանական տեղեկատվական համակարգերի միջև օպերատիվության զարգացման միջոցով:
ՀՀ պատվիրակը գործնական  հարցերի շուրջ քննարկումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղար Նոբլի, Գործադիր կոմիտեի նախագահ Բալեստրազիի, Գլխավոր քարտուղարության, ԱՊՀ երկրների, Գերմանիայի, Շվեդիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ անդամ երկրների Ինտերպոլի ԱԿԲ-ների և ոստիկանական ծառայությունների ներկայացուցիչների հետ:
2013 թ. Եվրոպական տարածաշրջանային 43-րդ կոնֆերանսը կանցկացվի Ռումինիայի Հանրապետությունում:
 
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ