Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Երևանում
04.10.2023 12:47
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 3-ին, ժամը 12-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հաշվառումից հետո գծային բաժին է բերվել 25-ամյա մի օտարերկրացի: 2020 թ. հունվարի 20-ից ինտերպոլի կողմից նա հետախուզվում էր առանց խնամակալի համաձայնության անչափահաս երեխայի առևանգման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Նրա հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ-ին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: