ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը

Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը

Մայիսի 8-ից 10-ը Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում տեղի ունեցավ Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 50-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրների 140 պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ:
Բացման խոսքով հանդես եկան Ինտերպոլի նախագահ Ահմեդ Նասար Ալ-Ռաիսին, գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքը, Հյուսիսային Մակեդոնիայի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ելույթներ ունեցան Ինտերպոլի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:
Քննարկումները հիմնականում նվիրված էին Եվրոպայի տարածաշրջանի երկրներում հանցավորության տարբեր դրսևորումներին և ընթացիկ սպառնալիքներին, տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումներին:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը: Նա հանդիպումներ ունեցավ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության տարբեր ենթավարչությունների ղեկավարների և անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ինտերպոլի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պատվիրակներին ներկայացվեց Ինտերպոլի նոր նախաձեռնություններից՝ Արտոնությունների և անձեռնմխելիության մասին համաձայնագիրը, կարևորվեց տեղեկատվության փոխանակման նպատակով եվրոպական տարածաշրջանի անդամ երկրների համագործակցության խթանումն ու ընդլայնումը, ինչպես նաև ներկայացվեցին հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի ուղղությամբ Ինտերպոլի կողմից իրականացվող միջոցառումները, այդ թվում՝ կազմակերպված հանցավորություն, կիբերհանցավորություն, ահաբեկչություն, ֆինանսական հանցագործություններ, թրաֆիքինգ:
Կոնֆերանսի ընթացքում ընդունվեց երեք բանաձև: