ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

04.01.2017 11:55 ՃՏ պատահարներ
Հունվարի 3-ին, ժամը 19.25-ին, Ճանապարհային ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա քաղաքացուհի, որի հարազատները հայտնել են, որ վնասվածքը ստացել է Երևանի Շահումյան փողոցում վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 31-ամյա Արթուր Հ.-ն, ով ժամը 22.00-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Բատիկյան փողոցի թիվ 47 տան մոտ իր վարած «ՎԱԶ 111130» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: