Ներկայացավ ինքնակամ
30.09.2023 12:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 29-ին, ժամը 12.30-ին, ինքնակամ ներկայացել է 2003 թ. ծնված Գեորգի Բ․-ն, որը մարտի 16-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով՝ առանց խափանման միջոցի: Նա ձերբակալվել և ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: