Ինքնաձիգ` առանց պահունակի
02.05.2013 16:23
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 1-ին, ժամը 09.30-ին, 1971 թ. ծնված Փափագ Ղ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ` առանց պահունակի:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: