ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները հավաստի տեղեկություն ստացան, որ Աթոյան փողոցի բնակիչներից մեկը հողամասում ապօրինի զենք-զինամթերք է թաքցրել։ Նույն օրը տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային քննչական մարմնի ծառայողներն այցելեցին Աթոյան փողոց։ Տեղեկությունները հաստատվեցին։ Իրավապահները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր՝ 7,62 մմ տրամաչափի 171 փամփուշտով։ Զենք-զինամթերքը թաղված էր հողամասում։
Տատնտերը ձերբակալվել ու տեղափոխվել է Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: