Ինքնաձիգ, պահունակ և փամփուշտներ՝ ձորակում
18.09.2014 11:29
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Նորքի 1-ին զանգվածի թիվ 11 շենքի դիմացի հարակից ձորակում ավտոմատ է թողնում:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները նշված վայրից, պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 231 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: