ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանում ապօրինի պահվող ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

Բնակարանում ապօրինի պահվող ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 8-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում հայտնաբերել են 44-ամյա տղամարդու ապօրինի պահվող «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգը և պահեստատուփը՝ լիցքավորված 7,62 տրամաչափի 30 փամփուշտով: Տղամարդը ձերբակալվել և տարվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: