ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաձիգի հանձնում՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Ինքնաձիգի հանձնում՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 28-ին բաժին է ներկայացել Դավիթաշեն թաղամասի մի բնակչուհի և հայտնել, որ տանիքի մաքրման ժամանակ հայտնաբերել է ինքնաձիգ:
Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը նշված տան տանիքում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և առանց փամփուշտների պահեստատուփ:
Տանտիրուհին հայտնել է, որ ինքնաձիգը պատկանել է Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ հորեղբորը:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: