Ինքնաձիգը՝ կամավոր
02.10.2013 16:10
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հոկտեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, 1957 թ. ծնված Նազարեթ Բ.-ն ոստիկանության Մուշի բաժնում
կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: