ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաձիգը`բազմոցում

Ոստիկանության Նաիրիի և Արաբկիրի բաժինների ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ին, խուզարկություն են կատարել 1956 թ. ծնված Վարդան Գ.-ի բնակարանում և պատշգամբի բազմոցի միջից հայտնաբերել և առգրավել են ինքնաշեն ինքնաձիգ` առանց պահունակի և փամփուշտների:
Առգրավվածն ուղարկվել է Նաիրիի քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: