Ինքնաձիգի 137 փամփուշտ
27.09.2013 12:56
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին, 1973 թ. ծնված Արշակ Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 137 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: