Ինքնաձիգի փամփուշտներ, պահունակ և ականի նմանվող առարկա
28.09.2013 12:54
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14.50-ին, 1941 թ. ծնված Լյուդվիգ Կ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի` 80, ազդանշանային՝ 16 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 20 փամփուշտով, «ՌՊ-46» ականի նմանվող առարկա:
Նշված զինամթերքն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: